Բեռլինը մտահոգված է՝ Լեռնային Ղարաբաղում սրման նոր նախանշաններ կան![]() 6 մայիսի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Բեռլինը մտահոգված է բռնության նոր սրման նախանշաններով Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: «Մենք մեծապես մտահոգված ենք նոր, այդ թվում ռազմական սրացման նախանշաններով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Որպես ԵԱՀԿ նախագահ, մենք կոչ ենք անում կողմերին քայլեր ձեռնարկել խուսափելու համար նոր սրացումից»,-ասել է Շեֆերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա հավելել է, որ Բեռլինը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա եռանախագահների աշխատանքին` «հակամարտության հանգուցալուծմանն ուղղված նրանց ջանքերում»: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մշակվում է: Սակայն, նա հավելել է նաև, որ հստակ ժամկետների մասին խոսելը վաղ է: Ընթերցեք նաև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը մշակվում է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |