Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հավանաբար կհանդիպեն մարտի կեսին26 փետրվարի 2007 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է մարտի կեսին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկայումս խորհրդակցություններ են ընթանում միջնորդների միջեւ հանդիպման վայրի եւ ժամկետի մասին: «Հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ հավանաբար կկայանա եվրոպական քաղաքներից մեկում: Ինչ վերաբերում է նախորդ հանդիպմանը, ապա այն անցել է աշխատանքային մթնոլորտում»,-նշել է Օսկանյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |