Ըմբիշ Ամոյանը Ստամբուլում պարտվել է՝ զրկվելով օլիմպիական ուղեգրից![]() 6 մայիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երրորդ մրցաշարը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 4:4 հաշվով պարտվել է թուրք Ռահման Բիլիչուն մեկնարկային գոտեմարտում: Ամոյանը զիջել է հավասար հաշվով, քանի որ մրցակիցը պառկած դրությունում էր 2-րդ փուլում: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները: Քանի որ հունահռոմեականների համար այս մրցաշարը վերջինն էր վարկանիշայինների շարքում, Ամոյանը զրկվել է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ունի 3 ուղեգիր, որոնք նվաճել են Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ): Օլիմպիական ուղեգիր ունեն նաևհունահռոմեական ոճի ըմբիշներ՝ աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |