Գերմանացի բժիշկներ. Վիրավոր զինվորներին տեղափոխելու անհրաժեշտություն չկա, բուժումը տեղում լիարժեք է 6 մայիսի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայից Հայաստան ժամանած բժիշկները մայիսի 6-ին եղել են ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում, որտեղ իրենց մանրասմասներ են ներկայացրել զինծառայողների բուժման հետ կապված: Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ: «Մինչ այժմ բոլոր բուժաշխատանքները կատարվել են նորմալ, և ես որպես վիրաբույժ նույնը կանեի Գերմանիայում, ինչ որ արել են հայ բժիշկներն այստեղ»,- լրագրողներին ասել է վիրաբույժ Մարտին Շվարցը, գրում է Panorama.am-ը: Մասնագետները մայիսի 5-ին այցելել էին նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ և «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Ներկա պահին կարող ենք ասել, որ ամենածանր դեպքերը Էրեբունի հիվանդանոցում են: Հասկանալի է ծնողների անհանգստությունը, բայց վստահեցնում ենք՝ ամեն ինչ արվում է լավագույն ձևով: Այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի հետո, բայց վիրավորների մոտ դրական դինամիկա կա»,- նշել է Շվարցը: Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի համար դեռ որևէ մեկին տեղափոխելու անհրաժեշտություն չկա, իսկ հետագայում կապի մեջ կլինեն հայ մասնագետների հետ և համատեղ որոշումներ կկայացնեն: Լրագրողների հարցին թե ինչպես կգնահատեն հայ մասնագետների աշխատանքն ու Հայաստանի բուժհիմնարկների հնարավորությունները վնասվածքաբան-օրթոպեդ Քրիստիան Յաշկեն պատասխանել է. «Մի թերագնահատեք ձեր մասնագետներին, նրանք լավագույն ձևով են կատարում իրենց աշխատանքը»: Ինչ վերաբերում է բուժհիմնարկների հնարավորություններին գերմանացի վնասվածքաբան-օրթոպեդն ասել է, որ ծանոթացել են և կարող են փաստել, որ տեխնիկակական հագեցվածություն կա՝ տվյալ պարագայում բուժումը լիարժեք կազմակերպելու համար. «Հավանաբար ոչ բոլոր գործիքներն են նույնը ինչ կա Գերմանիայում, բայց այս դեպքերի համար դրանք բավարար են»: Գերմանացի բժիշկները նաև հայտնել են, որ նախատեսվում է գերմանացի ռեաբիտոլոգների այց Երևան, որոնք կաջակցեն վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը: Մայիսի 4-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև զինծառայողների ծնողները: Խորհրդակցությանը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, որը ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի քառօրյա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է մոտ 122 վիրավոր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |