Թուրքական Cumhuriyet-ի խմբագիրը և լրագրողը 5 տարով կազատազրկվեն. Խմբագրի դեմ մահափորձ է եղել![]() 7 մայիսի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար: Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին 2015-ի նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը: Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել և ցմահ ազատազրկում է պահանջել երկու մեղադրյալի համար: Նրանց մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության, պետական գաղտնիք բացահայտելու, լրտեսության, կեղծ լուրեր տարածելու մեջ: Մայիսի 6-ին դատավճռի հրապարակումից առաջ դատարանի շենքի մոտ մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |