Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը![]() 7 մայիսի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար այժմ Վրաստան է տեղափոխվում ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ ծանր զինտեխնիկան, որը մասնակցելու է Noble Partner 2016 (Արժանի գործընկեր) համատեղ զորավարժությանն, արդեն Վրաստանում է: Ինչպես հայտնել է Վրաստանի ՊՆ-ն, M1A2 «Աբրամ» և «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներն ուղևորվում են Վազիանիի զորավարժարան: «ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այսպիսի հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ, որը միտված է ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցված ապակայունացմանը Անդրկովկասում: Քիչ չեն նպաստում դրան նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ աջակցությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: Զորավարժությանը կմասնակցի 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա: Զորավարժությունը մեկնարկում է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 26-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |