Քրդերի դեմ գործողությունների հետևանքով Յուքսեքովայից 4000 մարդ գաղթել է Վան 7 մայիսի 2016 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում քրդերի դեմ թուրք ուժայինների գործողությունների հետևանքով 5000 տուն է վնասվել, ավելի քան 100 հազար մարդ՝ գաղթել։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեթին Բեսին: «Քըշլա, Օրման, Մեզարլիք և Ջուբհուրրիյեթ շրջաններում մեծ ավերածություններ կան։ Ավելի քան 100 հազար մարդ գաղթել է Յուքսեքովայից։ 4000 մարդ գաղթել է Վան, 1800 ընտանիք Հաքքարիի կենտրոն է տեղափոխվել։ Շեմդինլի և Չուքուրջա շրջաններում ու գյուղերից էլ գաղթ կա»,-ասել է նա, «Ակոս»-ին հղումով գրում է Tert.am-ը։ Հաքքարիի Յուքսեքովա շրջանում գործողությունները մեկնարկել էին մարտի 13-ին և ավարտվել ապրիլի 20-ին։ Պարետային ժամը, սակայն, դեռևս չի հանվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |