Փայլանի վրա հարձակման հարցով հնարավոր է նամակով դիմել Պետդեպին ու իրավապաշտպան կառույցներին![]() 7 մայիսի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիները, որոնք մտահոգված են թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի անվտանգության հարցով, կարող են ԱՄՆ Հայ դատի գրասենյակի կայքի միջոցով դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպություններին: Փաստաբանները կարող են դիմել տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչներին, գրում է Tert.am-ը։ Մայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող Արդարության և զարգացման կուսակցության և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են ԺԴԿ հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։ Մայիսի 4-ին Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները պարգամավորի վրա: Մայիսի 6-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի շրջանակում կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ասել է, որ տվյալ հարցում չի տիրապետում մանրամասն տեղեկությունների։ «Սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,- շարունակել է Թոները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |