Հունվար-մարտին հացի արտադրությունը նվազել է 2%-ով![]() 7 մայիսի 2016 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ-ում 2016-ի առաջին եռամսյակում արտադրվել է 70.900 տոննա հաց՝ 2015-ի հունվար-մարտի համեմատությամբ կրճատվելով 2%-ով (72.400 տոննա): 2015-ի ընթացքում Հայաստանում հացի արտադրության ծավալը նույնպես նվազել է 2%-ով: Ըստ ԱՎԾ-ի, 2014-ին արտադրվել է 290.300 տ հաց, իսկ 2015-ին՝ 284.500 տ: Հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի ցուցանիշներից է համարվում: Դրա համատեքստում, 2016-ի հունվարի 1 դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 998.600 մարդ, 2015-ի համեմատ նվազելով 12.000-ով կամ 0.4%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |