Հնագետ. Արցախում հայտնաբերված դամբարանադաշտը հնարավոր է մ.թ. 1-ին դարերին պատկանի 7 մայիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորների կողմից ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերված անտիկ շրջանի դամբարանադաշտում սալարկղային դամբարաններ են, հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Այս մասին տեղեկացնում է հնագետ, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: ՊԲ զինծառայողները հայտնաբերել էին անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական գտածո` եռատերև սափոր ու գավաթ, ափսեի 4 բեկոր: «Առաջին հայացքից: Սալարկղային դամբարաններ են, երեքնուկաձև շուրթով սափորի խեցու որակից դատելով՝ ավելի հավանական է մ.թ. առաջին դարերով թվագրությունը: Նման դամբարանները վերգետնյա նշաններ չեն ունենում և որպես կանոն հայտնաբերվում են հողային աշխատանքների ժամանակ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հնագետի խոսքով, Արցախում նման թաղումները բավականին տարածված են հելլենիստական և հատկապես ուշ անտիկ ժամնակներում և կարասային թաղումների հետ թաղման հիմնական ձևն են հանդիսանում: «Այս գյուտն ինքնին շատ կարևոր է, քանի որ արվում է ռազմական պայմաններում և որ հենց զինվորներն են ուշադիր մշակութային ժառանգության հանդեպ», - գրել է մասնագետը:
Գտածոները ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում են և մաքրման աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆոնդավորվեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը |