Հովիկ Աբրահամյան. Ապրիլյան պատերազմում հաջողության գրավականը նաև Բակո Սահակյանի թիմի արդյունավետ աշխատանքն էր 8 մայիսի 2016 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետության փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը փաստել է իր գործողությունների իրավացիությունը: Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների կարևոր գրավականը նաև ԼՂՀ իշխանությունների, մասնավորապես` նախագահ Բակո Սահակյանի ձևավորած թիմի արդյունավետ գործողություններն էին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը պարտադրում է գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ երկու հայկական հանրապետության անվտանգության ապահովման ու առավել հզորացման: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերում հայկական կողմն ունեցել է 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող՝ վիրավորվել: Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է 3 զինծառայող: Երկուստեք կարևորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում գործակցության ընդլայնումը և խորացումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |