Պենտագոն. Իրաքում սպանվել է ԻՊ առաջնորդներից մեկը![]() 10 մայիսի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Անբար գավառում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Վահիբը սպանվել է կոալիցիայի ուժերի ավիագրոհի ժամանակ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուկի, ավտոմեքենայի գնդակոծման հետևանքով Վահիբից բացի սպանվել է ևս 3 գրոհային: Ավելի վաղ արդեն մի քանի անգամ հայտնվել է նրա մահվան մասին, սակայն հետագայում այդ լուրերը չէին հաստատվում: «Ալ Քայիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ձերբակալվել էր Իրաքում ԱՄՆ ուժերի կողմից և դատապարտվել մահապատժի, սակայն 2012-ին փախել էր կալանքից: Այնուհետև նա հայտնի դարձավ Իրաքով անցնող բեռնատարների սիրիացի վարորդների սպանություններով: ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ռմբակոծում է Իրաքում ԻՊ դիրքերը 2014-ից ի վեր: Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |