Թուրքական բանակում կասկածելի պայմաններում մահացածների 80%-ը քրդեր են, հայեր և ալևիներ10 մայիսի 2016 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակում 22 տարում գրանցվել է պարտադիր զինծառայողների կասկածելի պայմաններում մահվան 2.220 դեպք: Պարտադիր զինծառայության ընթացքում կասկածելի պայմաններում մահացած զինվորների 80 տոկոսը քրդեր, հայեր և ալևիներ են, որոնք բանակում լուրջ ճնշումների են ենթարկվում: Զինվորների կասկածելի մահվան դեպքերով և տուժածների իրավունքների խնդիրներով զբաղվող կազմակերպության փոխնախագահ Ռըզա Դողանի խոսքով՝ միայն 2015թ. հուլիսից մինչ օրս գրանցվել է զինվորի մահվան 8 դեպք, որոնք ենթադրաբար ինքնասպանություն են գործել, քրդական Özgür gündem թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Մահացած զինվորների ընտանիքները տարիներ շարունակ իրավական պայքար են մղում՝ իրենց զավակների մահվան հանգամանքների և մեղավորների բացահայտման պահանջով: Նրանք վստահ են, որ իրենց որդիներին գիտակցաբար մահվան են ուղարկվել կամ կանխամտածված ձևով սպանվել են: Ռըզա Դողանի 20-ամյա որդին՝ Ույսալ Դողանը, նույնպես մահացել է պարտադիր զինծառայություն իրականացնելիս՝ 2012թ. Մուշում: Զինծառայողի մահվան վերաբերյալ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, սակայն հայրը համոզված է, որ դա սպանություն է եղել: Ենթադրյալ ինքնասպանության գործիքի վրա մահացածի մատնահետքերը չեն հայտնաբերվել: Դողանը հայտնել է, որ կասկածելի պայմաններում զինվորների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերը ռազմական դատարանները գիտակցաբար կարճում են, իսկ իրական հանցագործները՝ քողարկվում: Նրա պնդմամբ՝ զինվորների մահվան դեպքերի մեղավորը հենց պետությունն է: The Guardian թերթում թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքը գրել է. «Դժվար է հայ լինել Թուրքիայում: Կամ քուրդ, կամ ալևի, կամ միասեռական կամ զինվորական ծառայությունից կրոնական համոզմունքների համար հրաժարվող, կամ հրեա, կամ կին, կամ մեկը, ով պարզապես համաձայն չէ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում երկրում: Եթե ստացվի այնպես, որ դուք թվարկածներից մեկից ավելիին եք համապատասխանում, կյանքն է՛լ ավելի է դժվարանում: Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Բազմազանությունը խեղդվել է: Խոսքի ազատությունը՝ վերացվել։ «Նույնության գաղափարախոսությունն» է իշխում երկրում: Գաղափարախոսությունը ձևավորվում է թուրքական ազգայնականության, իսլամիզմի և ավտորիտարիզմի միջոցով՝ խառնված մաչիզմին և հայրիշխանությանը: Քաղաքականության լարվածությունը ներխուժում է առօրյա կյանքի բոլոր ասպեկտները»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |