Լավրովն ու Քերին հեռախոսազրույցում քննարկել են ԵԱՀԿ ՄԽ հնարավոր քայլերը ԼՂ կարգավորման այս փուլում10 մայիսի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին ԱՄՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի մի շարք այժմէական հարցեր, այդ թվում անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր քայլերին այս փուլում: Նախարարն ու պետքարտուղարը շնորհավորել են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ և կարևորել են պատմական ճշմարտության պահպանումը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Ուշադրության կենտրոնում էին ՌԴ և ԱՄՆ ջանքերը որպես Սիրիայի միջազգային աջակցության խմբի համանախագահներ: Կարևորվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության բոլոր շերտերի միջև ՄԱԿ միջնորդությամբ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը և մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խստիվ պահպանումը: Նշվել է ռուս և ամերիկացի զինվորականների սերտ համագործակցության վճռական դերն, այդ թվում Ժնևում ստեղծված համատեղ օպերատիվ կենտրոնի շրջանակում: Լավրովը կրկին մատնանշել է ահաբեկչական խմբավորումներից Վաշինգտոնին կողմնորոշված հակակառավարական խմբավորումների շուտափույթ սահմանազատման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև Թուրքիայի տարածքով ծայրահեղականների մատակարարման կասեցումը: Անդրադարձ է եղել նաև երկկողմ օրակարգի հարցերին: Մոսկվան հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա գաղափարների հիման վրա փաստաթղթի ստեղծումը: Այդ մասին է հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովը: «Երևի, կրքերը պիտի հանդարտվեն, դա հասկանալի է: Սակայն քաղաքական գործընթացն այլընտրանք չունի: Կան հանրահայտ գաղափարներ, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից: Ու ես, ինչպես և նախկինում, համոզված եմ, որ այդ գաղափարները, թեև դժվարությամբ, բայց հնարավոր է վերածել փաստաթղթի, որը բոլոր կողմերին կբավարարի», - նշել է նա: Տվյալ պահին գլխավոր նպատակը կրակի դադարեցման ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմի մշակումն է, ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնվել են միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծմանը, ԵԱՀԿ-ն էլ որոշ նախնական ծրագրեր է ներկայացրել: «Ցավոք, 2012-ին գործը դրանից այն կողմ չգնաց: Այսօր Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող, ուզում է այդ ուղղությամբ ակտիվություն ցուցաբերել, և մենք աջակցում ենք դրան», - ասել էր Լավրովը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |