Նախարար. Կամավորի կարգավիճակ կսահմանվի, աշխատանքային երաշխիքներ կլինեն![]() 10 մայիսի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում մտադիր են սահմանել կամավորի կարգավիճակը և առաջնագիծ մեկնած կամավորի համար աշխատանքային երաշխիքներ սահմանել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով զոհված զինծառայողների ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնություննռրը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ աշխատանքները ավարտական փուլում են գտնվում: Նրա խոսքով, բացի այդ ուղղությամբ օրենսդրական աշխատանքներից, նաև օրենսդրորեն կսահմանվի կամավորի կարգավիճակը, գրում է Panorama.am-ը: «Կամավորների կարգավիճակի հաստատման առումով օրենսդրական խնդիր ունենք և այդ ուղղությամբ աշխատում ենք: Բացի այդ, հստակեցվում են սոցիալական երաշխիքները», -ասել է նախարարը: Մյուս խնդիրը, ըստ Ասատրյանի, կամավորների աշխատանքային իրավահարաբերությունների կանոնակարգումն էր: «Այդ առումով ևս նախատեսվել է օրենսդրական նախաձեռնություն, տվյալ դեպքում աշխատանքային օրենսգրքի հետ կապված, որպեսզի աշխատանքային երևաշխիքներ նախատեսվեն աշխատատեղի առումով», -ներկայացրել է նախարարը: Ասատրյանի խոսքով, օրենսդրական նախաձեռնությունները ներկայացվել են պետական համապատասխան մարմինների և դրանց քննարկումներից հետո կներկայացվեն կառավարության հաստատման: Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |