ԼՂՀ վարչապետի կոչը տեղահանվածներին՝ վերադարձեք, վտանգ չկա. Բացառությունը Թալիշն ու Մատաղիսն են11 մայիսի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Մարտակերտի և Շուշիի շրջվարչակազմերի ղեկավարները: Վարչապետը ծանոթացել է տեղահանված քաղաքացիների բնակության կենսապայմաններին և քննարկել նրանց վերադարձի հետ կապված մի շարք հարցեր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ինչպես տարհանման ընթացքում, այնպես էլ վերադարձից հետո կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները: «Բացի Թալիշ և Մատաղիս գյուղերից, մյուս համայնքների բնակիչներին կոչ եմ անում վերադառնալ իրենց օջախները, քանի որ նոր վտանգների հիմքեր չկան, և իրավիճակը մեր վերահսկողության տակ է: Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր խնդիրները գտնվում են կառավարության ամենօրյա հոգածության ներքո, և ձեր վերադարձից հետո նույնպես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Իսկ վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են, և կորուստներ կրած քաղաքացիներին համապատասխան փոխհատուցում ենք տրամադրելու»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է վերադառնալ և արագ անցնել գյուղատնտեսական աշխատանքներին: Բնակիչները հիմնականում դրական են արձագանքել վարչապետի առաջարկին և ցանկություն հայտնել առաջիկա օրերի ընթացքում տեղափոխվել իրենց բնակավայրեր: Մայիսի 3-ին հայտնի է դարձել, որ հակառակորդի կրակից տուժած Մարտակերտում շարունակվում են իրականացվել վերականգնողական աշխատանքներ:Ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների օրերին Մարտակերտում տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում իրականացվել են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ Փաշինյանը շնորհավորել է Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղարին Նա նշել է, որ առավել քան երբևէ առկա է ուժեղ Եվրոպայի խորհրդի կարիքը |