Քաղաքապետարան. Երթուղիներ սպասարկող մի քանի ընկերություն սնանկացման եզրին է![]() 11 մայիսի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում երթուղիներ սպասարկող մի քանի ընկերություն կա, որոնք կանգնած են ծանր խնդրի առաջ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: «Օրինակ, թիվ 53 միկրոավտոբուսային երթուղին վատ վիճակում էր: Սպասարկողը Նորից հրաժարվեց, փոխարինեցինք: Ցանկանում ենք, որ խնդիրը կարգավորվի: Ինչքանով կկարգավորվի, հստակ չէ, առաջիկայում կերևա»,-ասել է Նավասարդյանը, մեջբերում է Panorama.am-ը: Քաղաքապետարանի վարչության պետի տվյալներով, կան նաև այլ ընկերություններ, որոնք երթուղին սպասարկում են, սակայն սնանկության եզրին են կանգնած: 2013-ին Նավասարդյանը նշել էր, որ ենթադրվող ուղեվարձի թանկացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |