Վարչապետ. Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի խնդիր չենք դրել![]() 11 մայիսի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը թուրքական ապրանքների՝ Հայաստան ներմուծման արգելքի խնդիր չի դրել: Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ուղղակի հետևողական ենք սննդի և նման ապրանքներին նկատմամբ սահմանի վրա, պատկան մարմինները ստուգում են որակը»,- ասել է վարչապետը, գրում է Tert.am-ը: Հարցին, թե թուրքական ապրանքը ներմուծելու՝ քաղաքական նպատակներով սահմանափակման հարց չի՞ բարձրացվել, Աբրահամյանն արձագանքել է. «Նման հայտարարություն կառավարությունը դեռ չի արել»: Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում քառորյա ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաջալերել էր Ադրբեջանին՝ խոստանալով աջակցել ղարաբաղյան հարցում: Ապրիլի 21-ին մի խումբ երիտասարդներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան: Մասնավորապես պահանջել են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է ազատվի հարկերից: Ոչ անվտանգ ապրանքները կարգելվեն. Մինասյանը՝ Թուրքիայից և ԵՏՄ-ից ներկրման մասին Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |