ԵՄ-ն կստուգի հայկական ատոմային ռումբի մասին լուրերը![]() 11 մայիսի 2016 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը դեռ չի մեկնաբանում ապրիլի վերջում որոշ ԶԼՄ-ներում հայտնված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Երևանը միջուկային զենք ունի, հայտնում է Interfax-ը: «Ես պետք է ստուգեմ դա: Դուք գիտեք մեր դիրքորոշումը միջուկային զենքի չտարածման մասին: Դուք գիտեք, թե որն է մեր մոտեցումը, այն պարզ է»,-ասել է Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետի հայտարարությանը: Ապրիլի 29-ին Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանն ատոմային զենք ունի: «Մենք ատոմային զենք ստեղծելու հնարավորություն ունենք»,-ասել էր նա: Հետո հավելել էր. «Մենք ատոմային զենք ունենք»: Ավելի վաղ խորհրդարանում Բագրատյանը կոչ էր արել ատոմային զենք ստեղծել` համարելով դա ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն ապահովելու միակ միջոցը: Ավելի ուշ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ երկիրը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |