Եվրախորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի համար վիզաների չեղարկման աշխատանքը11 մայիսի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յուդիթ Սիպպելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Շուլցն ասել է, որ կսկսեն աշխատել դոսիեի վրա, երբ Թուրքիան կատարի բոլոր պայմանները` 72 կետ, ասվում է EUobserver թերթում: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»: Վիզաների չեղարկումն Անկարայի և Բրյուսելի միջև կնքված փախստականների մասին համաձայնագրի մաս է կազմում, որով Թուրքիան պետք է կատարի ԵՄ 72 պահանջ: Նախորդ շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրախորհրդարանին և ԵՄ Խորհրդին չեղարկել Թուրքիայի քաղաքացիների համար գործող սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի ավարտը հասցնի կատարել սկզբնական ցանկի 5 պայմանը: Այդ թվում` կոռուպցիայի կանխման, Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի, բոլոր անդամ երկրների հետ դատական համագործակցության վերաբերյալ, տվյալների բազաների պաշտպանության կանոնների ներդաշնակեցում ԵՄ չափանիշների հետ և ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայում: Եվրահանձնաժողովի դիրքորոշումը խստորեն քննադատեց Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ըստ նրա, Անկարան չի փոխելու իր հակաահաբեկչական օրենքները: Նա հայտարարել է, որ Թուրքիան «իր ճանապարհով կգնա»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |