Հայ 2 աթլետ մեկնում է Աթենք՝ օլիմպիական ուղեգրերի հետևից![]() 11 մայիսի 2016 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի հավաքականի երկու անդամը՝ Ամալյա Շառոյանը և Լևոն Աղասյանը, մեկնում են Աթենք՝ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի: Մայիսի 14-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մեկնարկում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Շառոյանը և Աղասյանը բացի Աթենքի մրցաշարից՝ մայիսի 21-ին կմասնակցեն նաև երկրորդ մրցաշարին: Այն կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Մայիսի 28-29-ին կկայանա աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որը ևս վարկանիշային է: Մինչ այս Հայաստանն արդեն ունի 21 օլիմպիական ուղեգիր: Կարդացեք նաև՝ Ուրուգվայահայ 2 մարզիկ կմասնակցի Ռիոյի Օլիմպիադային Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |