Բաքվում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ11 մայիսի 2016 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է կրկին բանակցությունների սեղանի մոտ նստեն: Մենք կոչ ենք անում նրանց մեծ համապարփակ խաղաղ պայմանագիր կնքել: Մենք կարծում ենք, որ դա կարևոր է»,-ասել է Սեկուտան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ԱԳ նախարար Նալբանդյանը մասնավորապես ներկայացրել է այն պայմանները, որոնց կատարումը կնպաստի բանակցությունների վերսկսմանը: Նա նշել է, որ այս պահին հնարավոր հանդիպումները կարող են ուղղված լինել ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կրկնության բացառմանը, 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարմանը, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրմանը: ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |