ՀՀ-ում ՄԱԿ-ի համակարգող. Թշնամական գործողությունների դադարեցման կողմնակից ենք11 մայիսի 2016 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու տարածաշրջանի համար շատ կարևոր է խաղաղությունը, որպեսզի հնարավոր լինի անվտանգության մեջ հետամուտ լինել զարգացման հեռանկարներին: Այս մասին ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացրած վայրագություններին: «ՄԱԿ-ի անունից կարող եմ ասել, որ ցանկանում ու խրախուսում ենք թշնամական գործողությունների դադարեցումը, որպեսզի խաղաղություն հաստատվի և հնարավոր լինի զարգացում ապահովել: Սա ոչ կառավարության, ոչ էլ ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, այլ ամբողջ հասարակությունը պետք է ուժերը համախմբի, որպեսզի այդ նպատակներին տիրություն անի ու նպաստի դրանց ձևավորմանն ու իրականացմանը»,- հայտարարել է Բուզետտոն, գրում է Tert.am-ը: Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, ով ներկայացրել է Ժնևում տեղակայված Փախստականների գործով գերագույն հանձնակատարի վարչության տվյալները (ՓԳՀՎ), հայտնել է, որ Հարյուրավոր մարդիկ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր, ստիպված են եղել լքել իրենց տները` Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետևանքով: ՄԱԿ-ը խնդրել է, որ Երևանը և Բաքուն հնարավոր դարձնեն նրանց օգնություն ցուցաբերելը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |