Ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Գերմանացի մտավորականների, այդ թվում՝ Ֆաթիհ Ակինի կոչը Մերկելին12 մայիսի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի մտավորականները, այդ թվում` թուրքական ծագում ունեցող ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով Մերկելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը հունիսի 2-ին ընդունվելիք բանաձևով, հայտնում է Tert.am-ը: Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, բաց նամակը հրապարակվել է Die Zeit գերմանական պարբերականում: Նամակում գերմանացի մտավորականները կոչ են անում «հստակ դիրքորոշում ցույց տալ հունիսի 2-ին և հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը կոչել իր անունով` ցեղասպանություն»: «Պատկերացրեք, որ դուք ապրում եք Գերմանիայում, որտեղ Հոլոքոստը ժխտվում է, մի՞թե դա չէր դիտվի որպես հանցագործության շարունակություն»,- գրում են մտավորականները: «Կոչ ենք անում հետևել հիմնարար եվրոպական արժեքներին և հստակություն մտցնել Ձեր բառերում: Հայոց ցեղասպանության հերքումը ներկա պահին ծառայում է որպես նոր բռնությունների հիմք: Հայերին ահաբեկիչ էին անվանում 1915-ին, նրանց ունեցվածքն առգրավեցին, իսկ այժմ` 2015-ին, ավելի քան 5000 քուրդ բնակիչ սպանվել է Թուրքիայում, ովքեր ևս ահաբեկիչ էին անվանվում: Այս ամենը տեղի է ունենում, քանի որ Թուրքիան շարունակաբար մերժում է առերեսվել իր պատմությանը և անցյալին, ինչպես նաև այսօրվա գործողությունները որևէ պատասխանի չեն արժանանում միջազգային հանրության կողմից»,- ասվում է մտավորականների նամակում` ընդգծելով, որ ավելի քան 100 տարի Բունդեսթագը և դրա նախորդ կառույցները լուռ են մնացել Հայոց ցեղասպանության հարցում: Հունիսի 2-ին Բունդեսթագում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը: Ավելի վաղ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթը խոսել է հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել է. «Այս մոտեցումը անհավատալի է. ոմն դեսպան բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք: 2015-ին Գերմանիայի խորհրդարանն ապրիլի 24-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին՝ Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը որակելով ցեղասպանություն: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |