ԱՄՀ. Աշխարհում ամեն տարի $1.5-2 տրիլիոնի կաշառք է վճարվում![]() 12 մայիսի 2016 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում ամեն տարի որպես կաշառք վճարվում է 1.5 տրիլիոնից 2 տրիլիոն դոլար: Այս մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարը՝ ընդգծելով, որ կոռուպցիան կործանարար հետևանք է թողնում աշխարհի տնտեսության վրա: Ըստ ԱՄՀ ղեկավարի, աշխարհում տարեկան ավելի քիչ գումար է ծախսվում կրթության, առողջապահության, աղքատությունը հաղթահարելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայաստանի կառավարությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) համաձայնագիր են ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցում` 749.110 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրում` 57280 ԱՄՆ դոլար: Միջոցներն ուղղվելու են երեք նպատակի իրականացմանը՝ փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հետ աշխատելու նպատակով, ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: Ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել ՀՀ կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն կիրականացնի ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը՝ որպես Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քարտուղարություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |