ՀՀ և ԼՂՀ ԱԳ նախարարները հանդիպել են. Քննարկել են Բաքվի ագրեսայի հետևանքների վերացումը![]() 12 մայիսի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։ Նալբանդյանն ու Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև գործակցության հարցերին։ Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ստեփանակերտում: Քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է հանդիպել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը: Ապրիլի 9-ին մոտ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |