ԱՄՆ պաշտոնյա. Նավթից ԻՊ-ի եկամուտը կրկնակի կրճատվել է՝ հասնելով $250 մլն-ի12 մայիսի 2016 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ նավթի արդյունահանումից ու վաճառքից ստացվող եկամուտները կրճատվել են՝ տարեկան $500 մլն-ից հասնելով $250 մլն-ի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Դենիել Գլասերը: «Հավանաբար նրանք այժմ ստանում են նախկինում ունեցածի կեսը»,- հաղորդել է նա՝ նշելով, որ դրան հաջողվել է հասնել ավիահարվածների, ինչպես նաև նավթի մաքսանենգության դեմ պայքարի արդյունքում, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը: Բացի այդ, Գլասերը նշել է, որ խմբավորումը տարեկան 360 մլն դոլար եկամուտ է ստանում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից հարկեր հավաքելով: 2016-ի ապրիլին Reuters գործակալությունը էներգետիկայի ոլորտում IHS Global Inc խորհրդատվական ընկերության զեկույցի վրա հղումով հայտնել է, որ Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման եկամուտները 2015-ի կեսից սկսած նվազել են 30%-ով: Ըստ փաստաթղթի, 2015-ին կազմակերպության եկամուտները հասնում էին $80 միլիոնի, մինչդեռ 2016-ին` $56 մլն: Բացի այդ, մեկ երրորդով կրճատվել է նավթի արդյունահանումը ԻՊ վերահսկվող տարածքներում` օրական 33 հազարից մինչև 21 հազար բարել: 2015-ի դեկտեմբերին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ վերահսկվող տարածքներից դեպի Թուրքիայի նավթի արտահանման ապացույցները, որի գլխավոր շահառուներ հայտարարվեցին Թուրքիայի նախագահն ու նրա ընտանիքի անդամները: Ռուսաստանի ՆԳՆ-ն հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |