![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Խառը մենամարտում ադրբեջանցուն հաղթած մարզիկն իր հասույթը փոխանցելու է ԼՂ բանակին![]() ![]() PanARMENIAN.Net - Խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանը հաղթանակի համար ստացած գումարը փոխանցելու է Պաշտպանության բանակին: Այդ նպատակով՝ մոտ օրերս նա իր մարզչի հետ կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Լրագրողների հետ հանդիպմանը մարզիկը անդրադարձել է նաև նրա հասցեին հնչող քննադատությանը՝ նշելով, որ մրցակցին միջնամատ ցույց չի տվել: Մարտի տեսագրությունը դիտելուց հետո շատերը համարում էին, որ հայ մարզիկը միջնամատն է ցույց տալիս, և քննադատում էին նրան: Հայ մարզիկը, սակայն, ընդգծում է, որ դա ոչ մարզական պահվածք է, և երբեք իրեն նման բան թույլ չէր տա: «Բոլորը մտածում էին, որ ես միջնամատ եմ ցույց տվել, բայց եթե ուշադիր նայեք, կտեսնենք, որ այդպիսի բան չի եղել: Ես մարզական շատ լավ դաստիարակություն եմ ստացել, ինքս մարզում եմ և նման բան չէի անի»,-ասել է նա, գրում է Armtimes.com-ը: Ալբերտ Ղազարյանը նշել է նաև, որ շատ լավ էր նախապատրաստվել մարտին: Գիտակցում էր իր վրա դրված պատասխանատվությունը և հաղթանակի կարևորությունը: Հաղթանակի համար ստացած գումարը Ղազարյանը փոխանցելու է Պաշտպանության բանակին: Այդ նպատակով՝ մոտ օրերս նա իր մարզչի հետ կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հաղթանակի կապակցությամբ Ալբերտ Ղազարյանը որպես նվեր մեքենա է ստացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից: Պարտությունն ադրբեջանցիները շատ ցավալի են ընդունել և իրենց մարզիկից հրաժարվել են: Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Ալբերտ Ղազարյանին պարտված Ռուսլան Մուրաթազովն ադրբեջանցի չէ, ղազախ է, պարզապես պատանի տարիքում ադրբեջանական անձնագիր է ստացել: Այս տեսակետը հերքել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը: «Եթե նա լիներ ղազախ, ապա ինչու՞ պետք է անհանգստանային: Եթե քաղաքցի է ուրեմն ադրբեջանցի է»,-ասել էնա՝ ավելացնելով, որ ադրբեջանցիները շատ վրդովված են պարտության պատճառով, և այն երկրներում, որտեղ «Արմֆայթինգ» ֆեդերացիան մասնաճյուղեր ունի, փորձում են կապ հաստատել և ինչ-որ հարցեր պարզել տեղի հայերի հետ: Ինչպես նշում է Ղուկասյանը, Ադրբեջանի իշխանությունները նաև սահմանափակել են Ռուսլան Մուրաթազովի մուտքն Ադրբեջան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |