Չինական ընկերությունը կվերակառուցի Լանջիկ-Գյումրի 27.4 կմ ճանապարհը![]() 12 մայիսի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ին տրամադրվել է լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների իրականացման թույլտվություն: Հիմնավորման համաձայն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (տրանշ 3) շրջանակում վերակառուցվող Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն: Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 46.1 կմ ընդհանուր երկարությամբ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (27.4կմ) ճանապարհատվածները: Ընկերությունն ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման (բացառությամբ՝ փորձաքննության) գործունեությունն իրականացնում է Արդյունաբերության և առևտրի հարցերով Պեկինի քաղաքային վարչության կողմից 2015թ. մայիսի 26-ին տրված գործունեության իրականացման համապատասխան արտոնագրի հիման վրա: Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները ֆինանսավորվում են Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ համաձայն ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին (Երևան) և 2013-ի նոյեմբերի 18-ին (Լյուքսեմբուրգ) ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |