Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հեռացվել է պաշտոնից![]() 12 մայիսի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, քվեարկել է երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հանդեպ իմպիչմենտի ընթացակարգ սկսելու օգտին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Այդ առաջարկի օգտին է քվեարկել 55 սենատոր, դեմ` 22: Պաշտոնական իրազեկումից հետո Ռուսեֆը կհեռացվի իշխանությունից առնվազն 6 ամսով, քանի դեռ ընթանում է դատաքննությունը: Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Բրազիլիայի գերագույն դատարանը մերժել է նախագահի կողմնակիցների բողոքարկումը, որով պահանջվում էր կասեցնել իմպիչմենտի ընթացակարգը: Ըստ նրանց, Սենատը պետք է առնվազն սպասեր դատարանի որոշմանը` քննարկումներ սկսելուց առաջ: Ռուսեֆին մեղադրում են կոռուպցիայի, հարկային չարաշահումների և բյուջետային միջոցները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու մեջ: 2016-ի մարտի 14-ին նախագահի պաշտոնանկության պահանջով փողոց դուրս եկավ մոտ 3 մլն մարդ: Ռուսեֆը ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը 2011-ի հունվարի 1-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |