Ըմբիշ Սաֆարյանը կմասնակցի Օլիմպիադային. 2 մարզիկ որակազրկվել է![]() 12 մայիսի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - 2013-ի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը կմասնակցի Ռիոյի Օլիմպիական խաղերին: Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) գործկոմի նիստում պետք է քննարկեր Դավիթ Սաֆարյանին ուղեգիրը տրամադրելու հարցը, քանի որ Սերբիայի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ հասած և ուղեգիր նվաճած ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու, ինչպես նաև Լեհաստանի ներկայացուցիչ Մոհամեդմուրադ Գաջիևի դոպինգ-թեստը դրական արդյունք էր տվել, ինչի հետևանքով մարզիկները որակազրկվել են: Ըմբշամարտի համաշխարհային միությունը որոշել է ուղեգիրը տրամադրել Սաֆարյանին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ուներ Ռիոյի Խաղերի 3 ուղեգիր, որոնք նվաճել են 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |