Թվային հեռարձակման անվճար սարքեր կստանա ևս 61.064 ընտանիք, այդ թվում՝ զոհված զինվորների![]() 12 մայիսի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքում իրականացվել են վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: Այս մասին տեղեկացվել է Կառավարության մայիսի 12-ի նիստում: Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46.494 ընտանիքի, սակայն դեռևս 61.064 սոցիալապես անապահով ընտանիք չունի թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն: Կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ևս 61.064 ընտանիքին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումն իրականացվելու է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջոցով: Անվճար սարքերը տրամադրվելու են նաև ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |