Էլեկտրոնիկա արտադրել պլանավորող ընկերությունը՝ ազատ տնտեսական գոտու շահագործող![]() 12 մայիսի 2016 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի մայիսի 12-ի որոշմամբ «ՍՋՍ» ՍՊԸ-ին տրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: «ՍՋՍ» ՍՊԸ-ն նախատեսում է գործունեություն ծավալել էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում: Ընկերությունը կմշակի և կարտադրի ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, տեղեկատվության փոխանցման սարքավորումներ, լարային և անլար կապի միջոցներ, որոնք ունեն կիրառման լայն շրջանակ հեռահաղորդակցության, ինքնաթիռաշինության, առողջապահության ոլորտներում: Նախատեսվում է, որ ծրագրի ընթացքում արտահանման ծավալները կկազմեն 30 մլն դոլար: Արտադրանքի կարտահանվի ԵԱՏՄ անդամ և Մերձավոր Արևելքի երկրներ, դիտարկվում է նաև Իրան արտահանման հնարավորությունը: Նախատեսվում է առանձին պատվերներ կատարել հնդկական և չինական շուկաների համար: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2.5 մլն դոլար, կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 420 դոլար միջին աշխատավարձով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2013-ի որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին և թույլատրվել է դրա մեկնարկը: Կնքվել է պայմանագիր՝ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:Պայմանագրի առարկան է Ազատ տնտեսական գոտու կազմակերպման, դրա տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների ապահովման, ԱՏԳ շահագործողների ներգրավման, լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման արդյունքում առաջացող և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն: «Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |