ԵԱՀԿ-ն 300 մարդ կգործուղի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար28 փետրվարի 2007 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ առաքելությունը կկազմի 300 մարդ, հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար , դեսպան Վլադիմիր Պրյախինը: Նրա խոսքերով, մարտի 15-23 Երեւան կժամանի ԵԱՀԿ երկարաժամկետ առաքելությունը, կազմաված 24 հոգուց, որոնք կհետեւեն նախընտրական արշավին: Ընտրութւուններից մի քանի օր առաջ կժամանի կարճաժամկետ դիտորդների խումբը: Ինչպես նշել է Վլադիմրր Պրյախինը, ԵԱՀԿ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի 30 հոգի գործուղել` 300-հոգանոց քվոտայի 10 տոկոսը: Որոշ երկրներ, նրա խոսքերով, չեն օգտվում այդ իրավունքից համապատասխան միջոցների եւ մասնագետների բացակայության պատճառով: Առաջացած պակասը լրացվում է այլ երկրների ներկայացուցիչների հաշվին: Դիվանագետը հույս է հայտնել, որ կպահպանվի դիտորդների հավասարակշռված աշխարհագրական կազմը, որպեսզի առանձին երկրների ներկայացուցիչները չափից շատ չլինեն: Վլադիմիր Պրյախինը հաղորդել է նաեւ, որ ԵԱՀԿ ԽՎ առաքելության ղեկավար է նշանակվել Տոնե Տինգսգարդը Շվեդիայից, սակայն Մարդու իրավունքների եւ դեմոկրատական ինստիտուտների բյուրոն դեռեւս չի նշանակել իր առաքելության ղեկավարին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |