ԱԳ փոխնախարար. Բաքուն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ օկուպացված շրջանները և ճանաչել երկրի անկախությունը12 մայիսի 2016 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանն առնվազն պարտավոր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությանը, թե բանակցություններն ընթանալու են «տարածքների զիջում՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքով, հայտնում է Tert.am-ը: Փոխարտգործնախարարը նշել է նաև, որ եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք գաղտնազերծված են երեք համանախագահող երկրների հինգ հայտարարություններով, ապա ակնհայտ է, որ խոսքը և՛ տարածքների, և՛ կարգավիճակի մասին է: «Շատ կարևոր է արձանագրել հետևյալը՝ մինչև տարածքային հարցեր առաջ քաշելն Ադրբեջանը առնվազն պարտավոր է վերադարձնել ԼՂՀ օկուպացված շրջանները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչո՞ւ: Որովհետև ճանաչելով՝ նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել նմանատիպ հարցեր: Հայաստանի Հանրապետությունը չի կարող այդպիսի հարցեր լուծել՝ Ղարաբաղի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որով Ադրբեջանը կկարողանա հասնել իր բաղձալի նպատակին»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Պատասխանելով հարցին, թե որ տարածքների հանձնման մասին է խոսքը` Շավարշ Քոչարյանն ասել է. «Ես կխոսեմ այն տարածքների մասին, որն օկուպացրել է Ադրբեջանը. դա Մարտունու շրջանն է, Մարտակերտի շրջանի հատվածներն են, դա Շահումյանի շրջանն է, իսկ ինչ ենք մենք հանձնելու, թող մտահոգի ադրբեջանցիներին, ինձ դա չի մտահոգում»: Անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի այն հայտարարությանը, թե քանի դեռ Հայաստանն Արցախը չի ճանաչել, ռուսական զենք Արցախ չի կարող գնալ` Քոչարյանն ասել է, որ Հայաստանը լավ գիտի Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ հնչած տարբեր արտահայտություններին, ՀՀ-ն պարտավոր չէ պատասխանել: Ինչ վերաբերում է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, թե՝ ցույց տվեք փաստաթղթեր, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, Շավարշ Քոչարյանն ասել է, որ դրան պատասխանող այլ ատյաններ կան, որոնց առաջ այդ հարցերը բարձրացվում են: Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, ՌԴ դեսպանն Իվան Վոլինկինն արձագանքել էր. «Ցույց տվեք փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |