Լավրովը մտադիր է մասնակցել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը12 մայիսի 2016 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ միասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հաջորդ շաբաթ Վիեաննում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի ԱԳ նախարարները: Հնարավոր խորհրդակցությունների հիմնական նպատակն է ամրապնդել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցների ամրապնդման շուրջ»,-ասել է Զախարովան: «Մենք ելնում ենք նրանից, որ այդպիսի հանդիպումը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը հակամարտության գոտում և, անշուշտ, պետք է անհրաժեշտ պայմանները ստեղծի բանակցային գործընթացի վերականգնման համար, որն ուղղված կլինի համապարփակ կարգավորմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ աղբյուրը ՌԴ դիվանագիտական շրջանակում հաստատել էր ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը Վիեննայում մայիսի 16-ին: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության լարվածության նվազեցմանը և փոխզիջման որոնման համար Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելուն: Մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Նշվում է, որ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Անդրադառնալով Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հաղորդագրությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է դրա մասին` Պեսկովը նշել էր. «Կոնկրետ այդ տեղեկության մասին որևէ բան ասել չեմ կարող: Անշուշտ, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որի նպատակն է նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում և վերադառնալ երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակի որոնման համար»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |