ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում ապրիլի 24-ը ճանաչվել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր13 մայիսի 2016 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը և Օրենսդիրների սենատը միաձայն բանաձևեր են ընդունել` ապրիլի 24-ը ճանաչելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման օր, հայտնում է Tert.am-ը The Armenian Weekly-ի վրա հղումով: Այս կառույցները տասնամյակներ շարունակ պայքարել են ճշմարտության ու արդարության համար և վերահաստատել, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ռոդ Այլենդի նահանգը ճանաչում է և կոչ է անելու նախագահին ճանաչել, որ Թուրքիան հանցագործություն է կատարել: Ապրիլի 14-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Ղազարյանը և Աարոն Ռեգունբերգը բանաձևը ներկայացրել էին քննարկման, որն անցավ միաձայն: Մայիսի 4-ին հայտնի է դարձավ, որ Արևմտյան Վիրջինիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով Ցեղասպանությունը ճանաչած Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը:Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |