«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչում Իվետա Մուկուչյանը եզրափակելու է ելույթները՝ երգելով 26-րդը![]() 13 մայիսի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության ցանկը: Ցանկը հաստատվել է մրցույթի պրոդյուսերների, Եվրոպական հեռարձակողների միության գործադիր նախագահ Իոն Օլա Սանդի և ժյուրիի խմբի նախագահ Ֆրենկ Դիտեր Ֆրեյլինգի կողմից: Հայտնի է, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու 26 համարի ներքո` եզրափակելով ելույթների շարքը: Մինչդեռ բացումն անելու է Բելգիայի ներկայացուցիչը, որին կհաջորդեն Չեխիան, Նիդեռլանդները, Ադրբեջանն ու Հունգարիան: Իսկ հարևան Ռուսաստանն ու Վրաստանը հանդես կգան 18 և, համապատասխանաբար, 23 համարների ներքո, Eurovision.tv-ին հղումով գրում է Tert.am-ը: Մայիսի 12-ին Ստոկհոլմում կայացել է «Եվրատեսիլ-2016»-ի 2-րդ կիսաեզրափակիչը, որին հաջորդած քվեարկության արդյունքներով՝ եզրափակիչ անցած տասը երկրներն են՝ Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա, Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա, Բելգիա: ԼՂՀ օմբուդսմենի նամակը՝ «Եվրատեսիլ-2016»-ին. Սպառնալով՝ լռեցնում եք մասնակցի խոսքի ազատ դրսևորումը ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |