Թուրքիայում քրդերի հետ փոխհրաձգության հետևանքով 6 զինվորական է սպանվել![]() 13 մայիսի 2016 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է 6 զոհված զինծառայողի և 8 վիրավորի մասին երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների հետ բախման հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել հարավարևելյան Հաքքյարի գավառում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «6 զինվորական է զոհվել, ևս 8-ը վիրավորվել է ՔԱԿ զինյալների հետ փոխհրաձգության հետևանքով, որը սկսվել է մայիսի 13-ին` 14:05-ին»,-ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ: Հաղորդվում է նաև 6 քուրդ զինյալի մահվան մասին: Նույն Հաքքյարի գավառում ռազմական ուղղաթիռ է աղետի ենթարկվել` օդաչուները զոհվել են: Այդ մասին ևս հայտնել է Թուրքիայի Գլխավոր շտաբը: Օդաչուները 2-ն էին: Հայտարարվել է նաև, որ ուղղաթիռը, որը մասնակցում էր հակաահաբեկչական գործողության, կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով: Վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիյի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |