Լեհաստանի ԱԳՆ ղեկավար. Էներգետիկան դարձել է քաղաքականության գործիք

PanARMENIAN.Net - Էներգետիկան այժմ դարձել է քաղաքականության գործիք, որը շատ երկրներ են կիրառում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան: Նրա խոսքերով, դա ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում: «ԵՄ «հին» պետությունների այժմյան քաղաքականությունն է որոշակիորեն անկախ լինել ռուսական գազի առաքումներից: Սակայն դա չի նշանակում, որ մենք լիովին հրաժարվում ենք ռուսական խողովակից: Տարանցիկ երկիրն իր առավելություններն ունի: Ինչ վերաբերում է էներգառեսուրսների դիվերսիֆիկացմանը, ապա Լեհաստանը սկսել է կիրառել «մաքուր ածուխի» արդյունահանման եւ արտահանման տեխնոլոգիան, որի պաշարները Լեհաստանում բավարար են: Մենք նաեւ մտադիր ենք զարգացնել միջուկային էներգետիկան: Էներգետիկ հարցերն այնքան լուրջ են, որ Լեհաստանը պատրաստ է բանակցել բոլոր գործընկերների հետ սեփական առաջնայնությունների իրականացման եւ անվտանգության ապահովման համար: «Էներգետիկ հարցերն այնքան լուրջ են, որ Լեհաստանը պատրաստ է բանակցել բոլոր գործընկերների հետ»,-ընդգծել է Աննա Ֆոտիգան



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---