Sotheby's աճուրդում կներկայացվեն Այվազովսկու գործերը![]() 13 մայիսի 2016 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Լոնդոնում կայանալիք Sotheby's-ի «ռուսական» գործերի աճուրդում կներկայացվի ռուսաստանցի նկարիչների ավելի քան 300 կտավ: Ներկայացված են նաև Հովհաննես Այվազովսկու գործերը: Նրա «Կովկասի տեսարանը Կազբեկից» գնահատվում է 80-120 հազար ֆունտ ստերլինգ: «Այս աշխատանքը ձեռք է բերել ներկայիս սեփականատիրոջ պապը 1917-ին: Նա ազգությամբ գերամանցի էր, կոշիկի գործարանի սեփականատեր, որն այն ժամանակ ապրում էր Պետերբուրգում: Հայտնի է, որ Ռուսաստանում նա մի շարք կտավներ է ձեռք բերել, այդ թվում Այվազովսկու ևս մեկ ստեղծագործություւն` ծովանկար»,-հայտնում է Sotheby's-ը: Այվազովսկու «Երեկոյան արտացոլում» կտավը գնահատվում է 150-250 հազար ֆունտ ստերլինգ և առաջին անգամ է աճուրդի դրվում: Աճուրդի գլխավոր լոտը համարվում է Իվան Շիշկինի կտավը, որը նա նկարել է մահվանից մեկ տարի առաջ: Այն գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստերլինգ: Աճուրդին ներկայացվելու են նաև Ռուսաստանի ցարական ընտանիքի անձնակար իրերը: Այդ թվում Ռոմանովների տան 300-ամյակին նվիրված 1913թ. ոսկե ծխախոտատուփը (Ֆաբերժե), հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»: Ընթերցեք նաև. Երբ վաճառվում է անգինը. Հովհաննես Այվազովսկու կտավները միջազգային աճուրդներում ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |