ՊՆ. Նախիջևանի սահմանին միջադեպի մասին լուրն ապատեղեկատվություն է13 մայիսի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից մայիսի 12-ին տարածված հայտարարությունն այն մասին, որ Նախիջևանի հետ սահմանում հայկական կողմը «հերթական սադրանքն է արել», ապատեղեկատվություն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ մայիսի 12-ին Նախիջևանի Շախբուզի շրջանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի դիրքերն իբր գնդակոծվել են Եղեգնաձորի շրջանի դիրքերից, ինչի հետևանքով թեթև վիրավորում է ստացել ադրբեջանական բանակի զինծառայողը: «Նման միջադեպ չի եղել, դա ապատեղեկատվություն է: Նախիջևանում հանգիստ է», - ասաց Հովհաննիսյանը: Մայիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է այն լուրերը, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել: Նրա վստահեցմամբ՝ իրավիճակը վերահսկելի է. «Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և զինված ուժերի գլխավոր շտաբը ամբողջապես տիրապետում են իրավիճակին: Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Ուզում եմ վստահեցնել նաև հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր նոր մարտահրավերներն ու սպառնալիքները մենք վերահսկում ենք»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |