Հայտնի է դարձել Ադրբեջանի ևս 2 զոհի մասին![]() 13 մայիսի 2016 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայողների մասին: Շիրվանի շրջանում մայիսի 13-ին հուղարկավորել են ադրբեջանական բանակի զինվոր, 1996թ. ծնված Ռահիլ Արաբլիին, հայտնում է Haqqin.az-ը: Արաբլին զորակոչվել էր Շիրվանի շրջանից: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև կապիտան Գուլիև Ինգիլաբ Չինգիզ օղլուին հետմահու շնորհված «Արիության համար» մեդալը նրա ընտանիքին հանձնելու մասին: Հատկանշական է, որ նրա մահվան մասին նախկինում պաշտոնապես չէր հաղորդվել: Այժմ ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ 1983թ. ծնված Գուլիև Ինգիլաբ Չինգիզ օղլուն «հերոսաբար զոհվել է» ապրիլի սկզբին և թաղված է Գյանջայում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը: Ադրբեջանը թաքցնում է իր զոհերի իրական քանակը: Bellingcat միջազգային հետազոտական խմբի վերլուծության համաձայն զոհվել է առնվազն 400 ադրբեջանցի զինծառայող: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |