Վայոց Ձորում հետախուզական ԱԹՍ է չեզոքացվել (Լուսանկարներ)![]() 13 մայիսի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզում հայկական ՀՕՊ ստորաբաժանումները հետախուզական անօդաչու թռչող սարք են վնասազերծել: Այդ մասին է հայտնել պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր ժամը 14։00 ի սահմաններում ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ երի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել Է հետախուզական ԱԹՍ։ Սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնենք հետո», - գրել է նա, տեղադրելով սարքի լուսանկարները Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը խոցել էր 14 ադրբեջանական ԱԹՍ: Կարդացեք նաև. Դրոնների մեծ պատերազմը. Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |