ՀՀ-ն 6 մարզիկով կներկայանա մարմնամարզության ԵԱ-ին![]() 13 մայիսի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ասել է, որ մարզիկները նախապատրաստական վերջին փուլում են, սակայն նրանց հավաքած միավորները (թիմային) դեռ չեն գոհացնում նրան, հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: 2016-ի մարտին ՀՀ մարզիկները 3 մեդալով են վերադառձել մարմնամարզության աշխարհի գավաթից:Հարություն Մերդինյանը նժույգթափերում գրավել է առաջին տեղը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ: Աշխարհի գավաթակիր Մերդինյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |