Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Գաբալայում13 մայիսի 2016 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-15-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով մայիսի 14-ին Գաբալայում նախատեսվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յիլմազի և Թինաթին Խիդաշելիի հանդիպումը»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ԶՈւ ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Երկրները ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ունեն: «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Թուրքիայի,Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում ծավալված համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», - 2014-ին Նախիջևանում կայացած հանդիպմանը հայտարարել էր Վրաստանի ՊՆ ղեկավար Իրակլի Ալասանիան, որն իր պաշտոնը լքեց օգոստոսյան եռակողմ գագաթնաժողովից երկու ամիս անց: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոտեղորոշման կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց ընդհուպ մինչև 2012-ի դեկտեմբերը, երբ լրացավ դրա վարձակալության ժամկետը։ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և վարձակալության պայմանների շուրջ ծավալված ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք չտվեցին, ինչն էլ ստիպեց ռուսաստանյան կողմին դադարեցնել դրա շահագործումը։ Որպես պատճառ նշվում էր, որ Ադրբեջանը չափազանց բարձր գին է պահանջում սահմանել վարձակալության նոր պայմանագրում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |