ԼՂՀ նախագահն այցելել է Մատաղիս. Քննարկվել է գյուղին հասցված վնասների վերացումը![]() 13 մայիսի 2016 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղին և հանդիպել համայնքի բնակիչների հետ: Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը: Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է բնակիչներին՝ կարորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել արարել հայրենի բնակավայրում: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերըառավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |