Ադրբեջանն ինտենսիվ ականակոծում է ՊԲ դիրքերը Մարտակերտի ու Թալիշի ուղղությամբ

Ադրբեջանն ինտենսիվ ականակոծում է ՊԲ դիրքերը Մարտակերտի ու Թալիշի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը:

Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ:

Հատկանշական է, որ հակառակորդը, իր սովորության համաձայն, շտապել է շփման գծում իրադրությունն ապակայունացնելու իր քայլերը բարդել ղարաբաղյան կողմի վրա, ինչը իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանում են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում` թիրախ ընտրելով բացառապես հակառակորդի կրակակետերը:

Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Կարդացեք նաև. Վայոց Ձորում հետախուզական ԱԹՍ է չեզոքացվել

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---