Քերին Վիեննայում կմասնակցի ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներին14 մայիսի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 14-26-ը պաշտոնական այցեր կկատարի Ավստրիա, Բելգիա, Բիրմա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա` քննարկելու մի շարք տարածաշրջանային հարցեր, հայտնում է Tert.am-ը ԱՄՆ պետքարտուղարության կայքի վրա հղումով: Քերին մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ժողովը: Հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԱՄՆ պետքարտուղարը նախարարական մակարդակով հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ` քննարկելով երկրում մարդասիրական օգնության տրամադրման ապահովման խնդիրն ու Սիրիայում քաղաքական անցման բանակցային գործընթացի արագացման հարցը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ միասին: Հայկական կողմը ներկայացրել է միջազգային կառույցներին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում բանակցային գործընթացին հասցված վնասը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ. հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |