Քրդերը ստանձնել են թուրքական ռազմական ուղղաթիռի խոցման պատասխանատվությունը (վիդեո) 14 մայիսի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - HPG քուրդ աշխարհազորայինները (ինքնապաշտպանության ժողովրդական ուժեր, որոնք ենթարկվում են ՔԱԿ-ին) հերքել են Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ ռազմական ուղղաթիռն աղետի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով: Նրանք ստանձնել են ուղղաթիռի պայթեցման պատասխանատվությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մայիսի 13-ին Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնեց, որ Հաքքյարի գավառում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող Kobra ուղղաթիռն աղետի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով: Օդաչուները զոհվել են: Ասվում էր նաև, որ հետաննքություն է սկսվել: «Թուրքիայի Գլխավոր շտաբի հայտարարությունն ուղղաթիռի պատահական աղետի մասին չի համապատասխանում իրականությանը: Այն խոցվել է մեր կողմից Հաքքյարի գավառում մայիսի 13-ի 04:30-ին, քանի որ պատկանում էր թուրքական գաղութարար զորքերին և գործողություններ էր իրականացնում քուրդ ժողովրդի դեմ»,-ասվում է հայտարարության մեջ: HPG-ն պնդում է նաև, որ ուղղաթիռի խոցման հետևանքով «մի քանի զինվոր է սպանվել և վիրավորվել», իսկ քուրդ զինյալներին «հաջողվել է առգրավել նրանց զենքը»: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիյի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |